Մատչելի հղումներ

ԵՐԿՐԱՇԱՐԺ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ - 2003-05-01


Թուրք փրկարարները ջանում են փրկել մի քանի տասնյակ մարդկանց, մեծամասամբ երեխաների, որոնք ծուղակվել են այսօր Թուրքիայի հարավ-արեւելյան մասը ցնցած զորեղ երկրաշարժի հետեւանքով ստեղծված ավերակների տակ։ Առնվազն մահացել է ութսունչորս մարդ, իսկ պաշտոնատարներն ասում են, թե զոհերի թիվը կարող է մեծամալ։ Ռիխտերի սանդղակով վեց ամբողջ չորս տասնորդական բալի ուժգնության երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան երեքն անց քսանյոթ րոպեին, սարսափած բնակիչներին ցնցելով իրենց մահճակալներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը քրդաբնակ Բինգյոլի գավառն է, ուր Բինգյոլ քաղաքի կենտրոնում ավերակել է առնվազն մեկ տասնյակ շենքեր։ Պաշտոնատարները տեղեկացնում են, թե վիրավորվել է առնվազն երեք հարյուր իննսուն մարդ։ Փրկարարները Բինգյոլում շարունակում են փլուզված դպրոցի շենքի ննջարանի ավերակների տակ մնացած ավելի քան հարյուր երեխաների փրկության աշխատանքը։ Պաշտոնատարներից մեկն ասում է, թե մինչեւ այժմ փրկվել են հիսունհինգ երեխաներ։ Մի քանի տասնյակ հետցնցումներ են եղել Անկարայից վեց հարյուր իննսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող սույն շրջանում, դժվարացնելով փրկարար խմբերի հեռավոր գյուղեր հասնելը։ Ճանապարհներն ու կամուրջները վնասվել են նույնպես, իսկ էլեկտրականության մատակարարումն ու հեռախոսային կապը խզվել են։ 1971 թվականին մի զորրեղ երկրաշարժ է տեղի ունեցել Բինգյոլում, որի հետեւանքով սպանվել է հազարից ավելի մարդ։ Երկրաշարժային գոտում գտնվող Թուրքիայում հաճախ են տեղի ունենում խոշոր երկրաշարժներ։ Դրանցից երկու խոշորները 1999 թվականին հարվածեցին երկրի հյուսիս-արեւմտյան շրջանին, խլելով մոտավորապես քսան հազար մարդու կյանք։

XS
SM
MD
LG