Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-04-26


Մի հզոր պայթյուն ցնցել է Բաղդադը, քանի որ Իրաքի մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող զինամթերքի մի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հեետւանքով սպանվել ու վիրավորվել են մի քանի տասնյակ մարդ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ զինապահեստը հսկող ամերիկացի զինվորներն այսօր ենթարկվել են հարձակման եւ հարձակվողների արձակած պայթուցիկ սարքի հետեւանքով տեղի են ունեցել մի շարք պայթյուններ։ Կենտրոնական հրամանատարությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են վեց դիակներ, սակայն իրաքյան բժշկական աղբյուրները նշում են, որ սպանվածների թիվը շատ ավելի մեծ է։ Առնվազն ամերիկացի մեկ զինվոր կա վիրավորների թվում։ Զայրացած բնակիչները ամերիկացի զինվորներին են դատապարտել պայթյունների համար եւ քարեր են նետել նրանց վրա, երբ փորձելիս են եղել ապաքինել վիրավորներին։

XS
SM
MD
LG