Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-04-25


Ամերիկացի պաշտոնատարներից մեկն ասում է, թե Իրաքի նախկին լրտեսապետ Ֆարուք Հիջազին գտնվում է Միացյալ Նահանգների բանտերից մեկում։ Ամերիկացի պաշտոնատարները պարոն Հիջազիի կալանումը համարում են կարեւոր որս, թեեւ նա Միացյալ Նահանգների կողմից փնտրվող հիսունհինգ բարձրաստիճան պաշտոնատարների ցանկում չկա։ Ամերիկացի պաշտոնատարները նրան մեղադրում են 1998 թվականին Օսամա բին Լադենի հետ հանդիպում ունենալու մեջ։ Նա միաժամանակ Իրաքի հետախուզական գործակալության արտասահմանյան գործողությունների տնօրենն էր, երբ սույն գործակալությունն, ըստ երնթադրությունների, փորձել է Քուվեյթ կատարած այցելության ժամանակ սպանել նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագին։ Մինչ ի հայտ են գալիս նրա կալանման մասին լուրերը, ամերիկացի պաշտոնատարները հարցաքննում են Իրաքի փոխվարչապետ Թարիք Ազիզին, որն ամերիկացի զինվորներին է հանձնվել հինգշաբթի օրը։

XS
SM
MD
LG