Մատչելի հղումներ

Օտարերկրացի ուսանողները շարքից - 2003-02-12


Մենք շարունակում ենք մեր հաղորդումները, թե օտարերկրյա ուսանողներն ինչպես կարող են ուսանել Միացյալ Նահանգների կոլեջներում կամ համալսարաններում։

Օտարերկրացի ուսանողների ողջունող ամերիկյան զինվորական կոլեջներից մեկը Վիրջինիայի նահանգի Լեքսինգտոն քաղաքում գտնվող Վիրջինիայի Զինվորական Ինստիտուտն է։ Այն հաճախ կրճատ անվանում են Վի-Էմ-Այ։ Ինստիտուտի ուսանողներին կոչում են կադետներ։ Վիրջինիայի զինվորական այս ինստիտուտ այս տարի հաճախում են 1300 կադետներ։

Վի-Էմ-Այը չորս տարանոց զինվորական կոլեջ է թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց համար։ Ինստիտուտն ինքնատիրապետում սովորելը համարում է կոլեջի կրթության կարեւոր մասերից մեկը։ Ինստիտուտում նոր կադետները սովորում են իրենցից տարիքով ավագ կադետներից։ Բարձր կուրսերում սովորող կադետներն իրենց կրտսեր ընկերներին նաեւ ուսուցանում են պատվի չգրված օրենքների համակարգի մասին։ Կադետները երբեք չպետք է ստեն, խաբեն կամ գողանան։ Նրանք նաեւ չպետք է հանդուրժեն մեկ այլ կադետի սուտը, խաբեությունը կամ գողությունը։ Պատվի օրենքների այս չգրված համակարգը խախտող կադետները հեռացվում են ինստիտուտից։

Չաք Սթինբըրգը Վի-Էմ-Այ ինստիտուտում աշխատում է հասարակական հարաբերությունների գրասենյակում։ Նա հայտնել է թե միջազգային ուսանողները գալիս են Վի-Էմ-Այ, զինվորական մթնոլորտի համար։ Նրանք սովորում են բիզնես, ինժեներություն, համակարգչային գիտություն եւ այլ առարկաներ։ Ուսման ծախսը տարեկան կազմում է մոտավորապես քսանչորս հազար դոլար։

Միջազգային ուսանողների ընդունող ամերիկյան զինվորական մեկ այլ կոլեջ Հարավային Կարոլինայի նահանգի Չարլզթոն քաղաքում գտնվող Դը Սիթըդըլ կոլեջն է։ Հասարակության հետ կապերի աշխատակից Պատրիշիա Մըքարվըրը հայտնել է, թե կոլեջն առաջարկում է զինվորական ավանդական կրթություն։ Սակայն, ասել է նա, կոլեջն ավարտելուց հետո կադետների միայն 38 տոկոսն է ծառայում բանակում։ Կոլեջն այս տարի ունի 57 միջազգային ուսանողներ, 27 երկրներից։ Նրանք հիմնականում սովորում են բիզնես, բնական գիտություններ, համակարգչային գիտություն, մաթեմատիկա եւ ինժեներություն։

Սիթըդըլում ուսանելու առաջին տարվա արժեքը կազմում է մոտավորապես 20 հազար դոլար։ Դրանից հետո ուսման արժեքը նվազում է հասնելով տարեկան մինչեւ տասնվեց հազար դոլարի։

Դուք կարող եք համակարգիչ օգտագործել ամերիկյան զինվորական այս կոլեջների Ինտերնետային էջերից դրանց մասին ավելի շատ տեղեկություն ստանալու համար։ Ամերիկյան Վի-Էմ-Այ կոլեջի ինտերնետային հասցեն է. www.vmi.edu

Իսկ Սիթըդըլի ինտերնետային հասցեն է www.citadel.edu

XS
SM
MD
LG