Մատչելի հղումներ

2010թ. Վաշինգտոնի ավտոշոուն


Մայրաքաղաք Վաշինգտոնում վերջերս կայացած ավտոշոուին ներկայացվում էր արտասահմանյան և տեղական գրեթե 42 մեքենա արտադրողների վերջին մոդելներ, այդ թվում` շրջակա միջավայրի համար ոչ վնասակար` կանաչ տեխնոլոգիայով մեքենաներ:

2010թ. Վաշինգտոնի ավտոշոուին "Ֆորդ Մոթոր" ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ալան Մուլալին հայտարարեց, որ Ֆորդը 400 միլիոն դոլար է ներդնելու հաջորդ սերնդի "Էքսփլորըր 25" մոդելն ավելի էներգախնայող դարձնելու համար:

"Մեր մեծ մասշտաբների շնորհիվ հոսքագծում էներգախնայողության ավելացումը հսկայական ձեռքբերում կլինի մեկ մղոնի հաշվով այրվող վառելիքի և ածխածնի երկօքսիդի կրճատման գործում",- հայտարարեց նա:

2005թ. ի վեր Ֆորդը շահույթ չէր ունեցել: Մինչև 2020 թվականը այն նախատեսում է արտադրվող հիբրիդ և էլեկտրական շարժիչով մեքենաների բաժինը ներկայիս 3 տոկոսից հասցնել 20-ի:

Աջակցելով այլընտրանքային էներգիայի նախագծերին` Սինթիան սակայն համոզված չէ, որ կգնի եկար սպասված Ջեներըլ Մոթորսի էլեկտրական շարժիչով Շեվի Վոլտը, որի բենզինով շարժիչը միանում է 64 կիլոմետր անցնելուց հետո միայն:

"Եթե պետք է երկար հեռավորություն գնամ, ապա չեմ գնի այնպիսի մեքենա, որի համար ենթակառուցվածք դեռ չկա",- բացատրում է նա:

Մերիլենդից Ջերեմին ունի Ֆորդ Էքսփլորըր` Ֆորդի ամենաշատ վաճառվող մեքենաներից: Նա ընդունում է, որ այն շատ է վառելիք այրում, սակայն գոհ է իր մեքենայից:

Ըստ "Գրին Քար Ջըրնըլ"-ի խմբագիր Ռոն Քոգընի` գնորդները քաջատեղյակ են, որ մեքենա արտադրողները պատրաստվում են թողարկել ավելի մաքուր և էներգիա խնայող մեքենաներ:

"Ես հավատացած եմ, որ էլեկտրական շարժիչով և մարտկոցով մեքենաներն այլևս բացառիկ տեխնոլոգիա չեն: Օգտագործելով մեծ քանակությամբ վառելիք`մենք չենք կարող անտեսել մաքուր վառելիքից օգտվելու հնարավորությունը",- ասում է նա:

"Սիերա Քլաբ" բնապահպանական խմբից Անն Մեսնիկովի խոսքերով` մեքենա արտադրողները պետք է շարունակեն նորամուծություններ կիրառել արտանետումները կրճատելու ուղղությամբ, հատկապես` անհրաժեշտ է լուծում գտնել բեռնատարների արտանետումների հետ կապված:

Ըստ Մեսնիկովի` չնայած վառելիքի տնտեսման չափորոշիչները ուժի մեջ կմտնեն 2016թ.` արտանետումները կրճատելու համար մեքենա արտադրողների վրա ճնշում պետք է այսօր գործադրել:

XS
SM
MD
LG