Մատչելի հղումներ

Նոր վարչապետ` Մեծ Բրիտանիայում


<!-- IMAGE -->

Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Դեյվիդ Քամերոնի խոսքերով, իր կուսակցության և երկրի լիբերալ դեմոկրատական ուժերի միջև առաջիկայում ձևավորվելիք կոալիցիան միանգամայն նոր իրավիճակ է ստեղծելու բրիտանական քաղաքական համայնապատկերում:

Խոսելով մայիսի 12-ին իր կոալիցիոն գործընկեր` երկրի փոխվարչապետ Նիք Քլեգգի հետ մեկտեղ հրավիրված ասուլիսում, Քամերոնն ասել է, թե իր կառավարության կարևորագույն փիլիսոփայությունն է լինելու «ազատությունը, արդարությունը և պատասխանատվությունը»:

Նոր վարչապետը նշել է նաև, որ նման հապճեպությամբ նոր կոալիցիա ձևավորելու նպատակը երկրի պետական բյուջեի շուրջ 235 միլիարդ դոլարի հասնող պակասորդը մեղմելու նպատակով 9 միլիարդ դոլարի ծախսումների կրճատումներ, առողջապահության և հանրակրթության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելն է:

Դեյվիդ Քամերոնի խոսքերով, կոալիցիոն գործընկեր լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամները պաշտոններ կստանձնեն երկրի կառավարման համակարգի բոլոր ոլորտներում:

XS
SM
MD
LG