Մատչելի հղումներ

Ամերիկայի թուրքական համայնքը շնորհակալ է ադրբեջանական համայնքի աջակցությունից


Ամերիկայի թուրքական համայնքը շնորհակալ է ադրբեջանական համայնքի աջակցությունից
Ամերիկայի թուրքական համայնքը շնորհակալ է ադրբեջանական համայնքի աջակցությունից

<!-- IMAGE -->

Ամերիկայի թուրքական համայնքը հրապարակել է մի հայտարարություն, որով շնորհակալություն է հայտնում ադրբեջանական համայնքին՝ ՝՝անցած մի քանի ամիսներին հայերի կողմից անցկացված քարոզարշավին հակադարձելու գործում թուրքերին աջակցելու եւ խրախուսելու համար՛՛։

Թուրքական համայնքը, ըստ APA գործակալության հաղորդման, շնորհիվ թուրք-ադրբեջանական համայքների, կարողացել է իրականացնել երկու նպատակ՝ վերահսկել Վաշինգտոնում հայամետ կոնգրեսականների գործունեությունը եւ թուլացնել երկրի տարածքում հայկական համայնքի գործունեությունը։

՝՝Իսկ սա թուրքական հզորության ամենահիանալի օրինակներից մեկն է՛՛, ասված է հայտարարության մեջ։

Ըստ Ամերիկայի թուրքական համագումարի, ապրիլի 24-ին, երբ հայերը ցույց էին անցկացնում Թուրքիայի դեսպանատան առջեւ, ՝՝Ադրբեջանի ու Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության դրոշներն էին ծածանվում որպես բարեկամության ու եղբայրության խորհրդանիշ՛՛։

Թուրք համայնքի հրապարակած հայտարարության համաձայն, եթե հինգ տարի առաջ հայերի դեմ Վաշինգտոնում անցկացվող գործողություններին մասնակցում էր միայն 3Օ մարդ, ապա այսօր նրանց թիվը մեծացել է հինգ անգամ եւ ՝՝հակառակը՝ եթե հինգ տարի առաջ հայերի կողմից անցկացվող գործողություններին մասնակցում էր 7ՕՕ մարդ, ապա այսօր մասնակիցների թիվը չի անցնում 15Օ-ից՛՛։

XS
SM
MD
LG