<!-- IMAGE -->
Իրաքը գազարդյունահանող արտասահմանյան ընկերություններին է ներկայացրել իր գազի երեք հորերի աճուրդին մասնակցելու հրավեր։
Ինչպես այս երկրի նավթարդյունաբերության նախարար Հուսեին ալ-Շահրիսթանին է ասել, աճուրդը տեղի կունենա սեպտեմբերի մեկին։
Իրաքն արտասահմանյան ընկերությունների հետ մինչ այժմ կնքել է երկրի տարածքում գտվող նավթի 1Օ հանքահորերը մշակելու մասին պայմանագրեր։
Պատերազմից ավերված երկիրը վերականգնելու համար անհրաժեշտ եկամուտ ապահովելու նպատակով Իրաքն այսօր մեծապես ապավինում է այստեղ երկար ժամանակ անտեսված նավթի ու գազի արտադրությանը։