Մատչելի հղումներ

Օդանավի պայթեցման փորձի մեջ կասկածյալը հաղորդում է կարեւոր տեղեկություններ


Օդանավի պայթեցման փորձի մեջ կասկածյալը հաղորդում է կարեւոր տեղեկություններ
Օդանավի պայթեցման փորձի մեջ կասկածյալը հաղորդում է կարեւոր տեղեկություններ
<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացնում են, որ Նյու Յորքում ավտոմեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ նյութերով պայթյուն իրականացնելու նպատակ ունեցող ամերիկացի պակիստանցի 3Օ-ամյա Ֆայզալ Շահզադը համագործակցում է հետաքննիչների հետ։

Շահզադը, որը ԱՄՆ-ում ստացել է այս երկրի քաղաքացիություն, ընդունել է այս հարձակումն իրականացնելու գործում իր մասնակցությունը եւ շարունակում է հաղորդել կարեւոր տեղեկություններ։ Ինչպես հետաքննիչներն են ասում, նա հրաժարվել է նաեւ լուռ մնալու իրավաբանական իր իրավունքից։

Շահզադին ձերբակալել էին երկուշաբթի օրը Նյու Յորքից Դուբայ թռչող օդանավի մեջ՝ թռիչքից մի քանի րոպե առաջ։
Իշխանություններն այժմ փորձում են պարզել, թե արդյոք որեւէ կապ կա նրա ու օտար երկրներում գործող ահաբեկչական խմբերի միջեւ։ Նա ասել է, թե պայթուցիկներ ինքը ստացել է Պակիստանում անցկացրած մարզումների ժամանակ։


XS
SM
MD
LG