Մատչելի հղումներ

Նավթի շերտը հասնում է Լուիզիանա նահանգի ափերին


<!-- IMAGE -->

Նավթային ՝՝Բրիթիշ Փեթրոլիում՛՛ ընկերությանը հաջողվել է փակել Մեքսիկայի ծովածոցում պայթած մատույցում նավթի արտահոսքի մի փոքր հատված, ինչը սակայան շատ քիչ նշանակություն կունենա դեպի օվկիանոսը թափվող նավթի քանակի կրճատման համար։

Ընկերության պաշտոնյաներն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել են, թե արտահոսքի հիմնական հատվածը փակելու նպատակով պատրաստվում են դրա վրա տեղադրել հսկայական մի գմբեթ։ 98 տոննա կշռող կառույցը, ծածկելով պայթած հատվածը, կուտակվող նավթը խողովակներով դուրս կբերի ծովի մակերեւույթ, որտեղից այն կհավաքվի նավերի վրա։

Վնասված հատվածը Լուիզիանա նահանգի ափից գտնվում է 8-ից 15 կմ հեռավորության վրա եւ արդեն տեղեկություններ կան, որ նավթի շերտը հասել է ափերին։

XS
SM
MD
LG