Մատչելի հղումներ

Ղրղըզստանը Բելառուսից պահանջում է Բաքիևին ու ազգականներին


Ղրղըզստանը Բելառուսից պահանջում է Բաքիևին ու ազգականներին
Ղրղըզստանը Բելառուսից պահանջում է Բաքիևին ու ազգականներին

<!-- IMAGE -->

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը 20-ից 100 հազար ԱՄՆ դոլարի հասնող դրամական պարգև է խոստացել այն անձանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն երկրի նախկին նախագահ Քուրմանբեկ

Բաքիևի ազգականների և գործընկերների գտնվելու վայրի վերաբերյալ:
Ի դեպ, այս պահին փնտրվում են Բաքիևի որդիներից մեկը, նրա 3 եղբայրները, Ղրղըզստանի նախկին վարչապետ Դանիար Ուսենովը:

Հիշեցնենք, որ Բաքիևը պաշտոնանկ էր արվել ապրիլի 7-ին, Բիշկեկում և երկրի այլ քաղաքներում ցուցարարների և անվտանգության ուժերի արյունալի բախումներից հետո, ինչի արդյունքում առնվազն 85 մարդ էր զոհվել:

Բաքիևը, ով լքել էր մայրաքաղաքը բախումների ընթացքում, այժմ ապաստան է գտել Բելառուսում: Ղրղըզստանի միջանկյալ իշխանությունները պահանջում են Բելառուսի կառավարությունից վերադարձնել երկրի նախկին ղեկավարին:

XS
SM
MD
LG