<!-- IMAGE -->
Շաբաթ օրը Նյու Յորքի «Թայմզ» հրապարակում չհաջողված պայթյունի վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության խոսնակ Փոլ Բրաունի խոսքերով, պայթյունի փորձի ընթացքում օգտագործված ավտոմեքենայի պետահամարանիշերը չեն համապատասխանել մեքենայի հաշվառման համարին, այդ իսկ պատճառով էլ մեքենայի սեփականատիրոջ նկատմամբ քրեական գործ դեռևս չի հարուցվել:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն, իր հերթին երկուշաբթի օրը հայտարարել է, որ դեռևս վաղ է ասել` արդյոք հարձակումը արտաքին, թե ներքին ուժերի նախաձեռնություն է: Ի դեպ, «Թայմզ» հրապարակի չհաջողված պայթունը Հոլդերը չի որակել որպես ահաբեկչության փորձ:
Ոստիկանությունն այս պահին փնտրում է միջին տարիքի տղամարդու, որին նկարահանող սարքերը նկարել են ծխի մեջ մեքենան թողնելու ու հեռանալու պահին: