<!-- IMAGE -->
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ասում է, թե միջուկային զինաթափման մասին իր երկրի առաջարկությունները ՝՝գործնական են եւ արդար՛՛։
Այս մասին մեկնաբանությամբ նա հանդես եկավ Նյու Յորք ժամանելուն պես, որտեղ մասնակցելու է Միջուկային զենքերը չտարածելու պայմանագրին նվիրված վեհաժողովին։ Նա նաեւ ասաց, թե Իրանը զինաթափումը համարում է աշխարհի անվտանգության համար ՝՝ազդեցիկ՛՛ մի գործոն ու պայքարում հանուն դրա։
Ահմադինեջադը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթով հանդես է գալու երկուշաբթի օրը ու սպասվում է, որ առիթն օգտագործելու է իր երկրի միջուկային ծրագրերն արդարացնելու համար։
Նույն օրը իր խոսքն է հղելու նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը։