Մատչելի հղումներ

Մոսկվան կասկածում է, որ Թուրքիան կարող է ընդգրկվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում


<!-- IMAGE -->


՝՝Երկխոսությունը գործնական մակարդակի հասցնելու համար, հարկավոր է ունենալ հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կասեցվել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, դժվար է կարծել, թե կա նման համաձայնություն՛՛, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբում Թուրքիային ընդգրկելու պնդումներով վերջերս հանդես էր գալիս Ադրբեջանը, չնայած Մինսկի խմբին այդ հարցով պաշտոնական որեւէ դիմում չի ներկայացվել։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդի դեր կատարելու Իրանի առաջարկին, Նեստերենկոն ասել է, թե որքան ինքը գիտե, Իրանի առաջարկը վերաբերում է արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպումներ անցկացնելուն։

՝՝Մենք, իհարկե, նման հանդիպումների դեմ որեւէ առարկություն չունենք՛՛։ Եթե այդ հանդիպումները տան արդյունք, դրանից հետո կարելի կլինի խոսել Իրանի միջնորդության մասին՛՛, ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։

XS
SM
MD
LG