Մատչելի հղումներ

Հասան պապին` ետ Ռուսաստան


Հասան պապին` ետ Ռուսաստան
Հասան պապին` ետ Ռուսաստան

<!-- IMAGE -->

Ետխորհրդային հանցավոր աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանը (Հասան Պապը), ով մինչ այս արտաքսվել էր Ուկրաինայից, Մոսկվա է ժամանել երեքշաբթի երեկոյան:

Ռուս իրավապահների հաղորդմամբ, Ուսոյանը հարցաքննվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ժամանելուց հետո և ապա` ազատ արձակվել:

Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդմամբ, Ասլան Ուսոյանը բերման էր ենթարկվել Կիևի Բորիսպոլ օդանավակայանում կեղծ փաստաթղթերով Ուկրաինա մուտք գործելու փորձ իրականացնելու ընթացքում:

Ուսոյանին Ռուսաստան ուղարկելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ քրեական աշխարհի հեղինակության Ուկրաինայում հայտնվելու նպատակն է եղել տեղի հայկական խմբավորումների միջև առկա տարաձայնությունների լուծումը:

XS
SM
MD
LG