Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն իր ամենամյա ուղերձում նորից խուսափեց ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելուց


ԱՄՆ-ի նախագահն իր ամենամյա ուղերձում նորից խուսափեց ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելուց
ԱՄՆ-ի նախագահն իր ամենամյա ուղերձում նորից խուսափեց ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելուց

<!-- IMAGE -->

՝՝Այսօր մենք հիշում ենք 95 տարի առաջ իրականացված 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը։ Պատմության այդ մութ ժամանակաշրջանում՝ Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, 1.5 միլիոն հայ ջարդի ենթարկվեց կամ իր մահկանացուն կնքեց գաղթի ու տեղահանության ճանապարհին։ Ես միշտ եմ ներկայացրել 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը։ Տեսակետս կատարվածի մասին չի փոխվել՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի նախագահը, շեշտելով, որ բոլորի շահերից պիտի բխի փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչումը։

՝՝Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, եւ մենք պետք է արթուն պահենք այդ հիշողությունը, որպես զոհերի հանդեպ հարգանքի եւ անցյալի սահմռկեցուցիչ սխալներից խուսափելու պատրաստակամության նշան:

Չնայած այսօր ոչինչ չի կարող հետ բերել Մեծ Եղեռնի ժամանակ սպանվածներին, այն գործերը որ հայերն արել են ամբողջ աշխարհում անցած 95 տարիներին, ապացույն են հայ ժողովրդի արիության, տոկունության , հաստատակամության ու խիզախության: Հայ ժողովրդի աննկուն ոգին ինքնին հաղթարշավ է ընդդեմ նրանց ոչնչացնելու մտադրություն ունեցողների", ասված է նախագահի ուղերձում:


Օբաման ասում է նաեւ, թե ինքը ոգեւորված է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությամբ ու 15 թվականի դեպքերի շուրջ Թուրքիայում ընթացող քննարկումներով։

Հիշեցնենք, որ որպես սենատոր եւ որպես ԱՄՆ-ի նախագահական թեկնածու, Բարաք Օբաման բազմիցս է 1915-1923 թվականների դեպքերը բնութագրել որպես ցեղասպանություն ու խոստացել նախագահ ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել պաշտոնապես։

XS
SM
MD
LG