Մատչելի հղումներ

Հայաստանի կառավարող կոալիցիայի կողմից առկախվել է հայ-թուրքական արձանագրությունների հաստատումը


<!-- IMAGE -->

Հայաստանի կառավարող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդները հինգշաբթի օրը հայտարարել են, թե առկախում են հայ-թուրքական արձանագրությունների հաստատումը։

Հայաստանի կառավարությունը հայտարարել է, թե այդ քայլին է դիմում, որովհետեւ Թուրքիայի կառավարությունը մերժել է հաստատել այդ արձանագրությունները, առանց նախապայմանների եւ տրամաբանական ժամանակամիջոցի ընթացքում։
Թուրքիան դեռեւս չի պատասխանել Հայաստանի այդ հայտարարությանը։

Այս հայտարարությունը կատարվել է մի ժամանակ, երբ համայն աշխարհի հայությունը նախապատրաստվում է նշելու Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը։

Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարները արձանագրությունները ստորագրել էին անցյալ տարի, երկկողմանի կապեր հաստատելու եւ սահմանները բացելու վերաբերյալ։ Սակայն երկու երկրների խորհրդարաննում էլ այդ արձանագրությունների հաստատումը ձգձգվել է։

Անցյալ ամիս Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց հայերի սպանությունները ցեղասպանություն անվանելու շուրջ 252 բանաձեւը։ Ի բողոք այդ բանաձեւի հաստատման, Թուրքիան Վաշինգտոնի իր դեսպանին հրահանգել էր Թուրքիա վերադառնալ, սակայն մեկ ամիս անց հակադարձել էր այդ որոշումը։

XS
SM
MD
LG