Մատչելի հղումներ

Սևաստոպոլը` էժան գազի դիմաց


<!-- IMAGE -->

Ուկրաինան երկարացրել է Ղրիմի սևծովյան հատվածում ռուսական ռազմանավերի կայանման վարձակալության վերաբերյալ պայմանագիրը` Ռուսաստանից գազի գների ավելի ցածր սակագներ ստանալու դիմաց:

Գազի և Սև ծովում ռուսական նավերի վերաբերյալ նոր պայմանագրերի մասին տեղեկությունը հրապարակվել է Խարկովում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո:

Այսպիսով, ստորագրված պայմանագրերի համաձայն, Ռուսաստանը Սևաստոպոլի նավահանգիստը ևս 25 տարի շահագործելու իրավունք է ստանում: Հիշեցնենք, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր 2017-ին:

Միաժամանակ, Ուկրաինային վաճառվող ռուսական գազի գինը հասցվելու է մինչև 100 ԱՄՆ դոլարի՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց:

XS
SM
MD
LG