Մատչելի հղումներ

Պայթյուն Թուրքիայում


<!-- IMAGE -->

Թուրքիայի հարավարևելյան հատվածում անվտանգության միջոցառումներ անցկացնելիս ռումբի պայթյունից 1 զինվոր զոհվել` ևս 1-ը վիրավորվել է:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել թուրք-իրաքյան սահմանային հատվածում, որտեղ թուրք սահմանապահները հերթապահելիս են եղել:

Պայթյունի պատասխանատվությունը որևէ կազմակերպություն չի ստանձնել, սակայն հայտնի է, որ երկրի այս հատվածում են տեղակայված Քրդստանի Աշխատավորական կուսակցության կողմնակիցներից շատերը:

Միաժամանակ, “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ, վերջին շրջանում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրի քաղաքացիների դեմ կիրառվող գործողություններն անհամաչափ են:

Որպես օրինակ բերվում են նախորդ շաբաթների ընթացքում տեղի ունեցած 2 միջադեպեր: Ոստիկանական ուժերը 16-ամյա մի երիտասարդի ծեծի էին ենթարկել Հաքքարի քաղաքում, իսկ 15-ամյա մի պատանի սպանվել էր թուրք-իրանական սահմանային հատվածում:

XS
SM
MD
LG