Մատչելի հղումներ

Իրանը ռազմախաղեր է ծրագրում Հորմուզի նեղուցում


<!-- IMAGE -->

Իրանի հեռուստատեսության համաձայն, երկրի Հեղափոխական պահակազորը ծրագրում է եռօրյա ռազմախաղեր սկսել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում։

Պահակազորի պետի տեղակալ Հոսեյն Սալամին հեռուստատեսությամբ հայտարարել է, թե զինավարժությունների նպատակն է պահպանել անվտանգությունը տարածաշրջանում։

Աշխարհի նավթառաքումների մոտ 40 տոկոսը անցնում է Հորմուզի նեղուցով։ Իրանը անցյալում սպառնացել է արգելել երթեւեկը այդ նեղուցով, եթե երկիրը հարձակման ենթարկվի։

Իրանը պարբերաբար նման հայտարարություններ է հրապարակում իր զինյալ ուժերի եւ տեխնոլոգիական կարողությունների մասին, դրանք ցուցադրելու նպատակով։

Միացյալ Նահանգները հայտարարել է, թե այս հայտարարությունները ՛՛գրգռիչ՝՝ բնույթի են։

XS
SM
MD
LG