Մատչելի հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահն ապաստան գտավ Բելառուսում


<!-- IMAGE -->

Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Քուրմանբեկ Բաքիեւն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Բելառուս։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկան, ավելացնելով, թե Մինսկում նրանք գտնվում են պաշտպանության ներքո։


Նախկին նախագահ Բաքիեւը Ղրղըզստանից հեռացել է երկուշաբթի օրը։ Նա պաշտոնանկ էր արվել ապրիլի 7-ին սկսված հակակառավարական բողոքի ցույցերից ու բախումներից հետո առաջ եկած ապստամբության արդյունքում։

Ղրղըզստանում այսօր էլ իրադրությունը դեռեւս լարված է։ Անվտանգության ուժերը շարունակում են հսկել փողոցներն այն բանից հետո, երբ ազգային հողի վրա սպանվել էր հինգ մարդ։

Երկուշաբթի օրը Մայովկա քաղաքում հարյուրավոր ղրղըզներ հարձակումներ են գործել ռուս ու թուրք բնակիչների տների վրա։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել, որ Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը գործուն աշխատանք տանի երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ։

XS
SM
MD
LG