<!-- IMAGE -->
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեզը հայտնել է, որ Չինաստանն իր երկրին տրամադրել է 20 մլրդ. դոլար, երկարատեւ զարգացման ծրագրերում ներդրումներ կատարելու համար։
Նա հայտնել է, որ այս ծրագիրը հավելում է 12 մլրդ. ներդրումային փաթեթին։
Ֆինանսավորումը ուղղված է արդյունաբերական, ենթակառույցների զարգացման, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտին։ Չավեզը հայտնել է, որ հատկացումները մասսամբ կփոխհատուցվեն նավթի միջոցով։