Մատչելի հղումներ

Սենատոր Ջոն Մաքքեյն. ՝՝Հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն՛՛


Սենատոր Ջոն Մաքքեյն. ՝՝Հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն՛՛
Սենատոր Ջոն Մաքքեյն. ՝՝Հայերի դեմ իրականացվել է ցեղասպանություն՛՛

<!-- IMAGE -->

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված իր հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահական նախկին թեկնածու, սենատոր Ջոն Մաքքեյնը ապրիլի 15-ին մեկ անգամ եւս կրկնեց, թե ինքը հավատացած է, որ ժամանակին իրականացվել է ցեղասպանություն ընդդեմ հայերի։

՝՝ԱՄՆ-ը ու Թուրքիան երկար տարիներ են եղել բարեկամներ եւ դաշնակիցներ։ Մի քանի պատերազմներում են թուրքերը կռվել ամերիկյան զորքերի կողքին, եւ ես հույս ունեմ, որ կանենք հնարավոր ամեն ինչ այդ հարաբերությունները պահպանելու համար՛՛, ասաց Մաքքեյնը, ավելացնելով. ՝՝Հայոց ցեղասպանության հարցը չպետք է դառնա մշտական խնդիր թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Հավատացած եմ, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն պնդում եմ, որ այն տեղի է ունեցել այլ ժամանակներում եւ այլ կառավարության ներքո, ինչը պետք է հաշվի առնվի բոլորի կողմից՛՛։

XS
SM
MD
LG