Մատչելի հղումներ

Կոնգրեսական Հաուարդ Բերմանի նամակը Հայոց ցեղասպանության հարցով


Կոնգրեսական Հաուարդ Բերմանի նամակը Հայոց ցեղասպանության հարցով
Կոնգրեսական Հաուարդ Բերմանի նամակը Հայոց ցեղասպանության հարցով
<!-- IMAGE -->

Վերջերս թուրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրեսականների մի խումբ նամակ էր հղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նանսի Փելոսիին, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հաուարդ Բերմանը պատասխան իր նամակում կոնգրեսականներին հորդորել է մերժել, իր բառերով, ՛՛բարոյապես կույր՝՝ վիճաբանությունները, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը։

Թուրքական հարցերին աջակցող կոնգրեսականների խումբը իր նամակում հորդորել էր Հայոց ցեղասպանության վերջերս հաստատված բանաձեւը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիակազմ նիտում։ Նամակի հեղինակները պնդել էին, որ այդ բանաձեւի հաստատումը ՛՛անուղղելի վնաս՝՝ կհասցնի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին եւ կվնասի ամերիկյան ապրանքների վաճառքին Թուրքիայում։

՛՛Ես համաձայն չեմ այդ նամակի առաջարկած կետերին եւ հատկապես դեմ եմ ՛՛այսպես կոչված Հայոց ցեղասպանություն՝՝ արտահայտությանը։ Այն հակասում է ծանրակշիռ եւ անժխտելի պատմական փաստերին եւ ցեղասպանության հարցերով փորձագետների կարծիքներին՝՝, իր նամակում գրում է կոնգրեսական Հաուարդ Բերմանը։

՛՛Ես կարծում եմ նաեւ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, եւ որ Թուրքիան հազիվ թե հրաժարվի այն բազմաթիվ նպաստներից, որոնք ստանում է անվտանգության երկկողմանի հարաբերությունների շրջանակներում՝՝։ Կոնգրեսական Բերմանը նաեւ նշում է թե դեմ է այն պնդումներին, թե բանաձեւը կվնասի հայ-թուրքական արձանագրություններին։

՛՛Այդ արձանագրությունները հոկտեմբեր ամսից ի վեր հաստատման են սպասում Թուրքիայի խորհրդարանում։ Թուրք ղեկավարների հաստատած նախապայմանները է՛լ ավելի են նվազեցնում արձանագրությունների վավերացման հավանականությունը Թուրքիայի խորհրդարանի կողմից՝՝, ասել է կոնգրեսական Բերմանը իր նամակում

XS
SM
MD
LG