<!-- IMAGE -->
Իսլանդիայի հրաբխից արտանետվող մոխիրն ու ծուխը, երկրորդ օրը լինելով, խափանում են եւրոպական երկրների օդային ուղեւորությունները։ 2ՕՕ1 թվականի ահաբեկչական հարձակումներից ի վեր սա օդային ուղիների աշխատանքի ամենամեծ խափանումն է։
Միայն ուրբաթ օրը Եւրոպայում չեղյալ է հայտարարվել 17 հազար թռիչք։
Լեհաստանում փակ են բոլոր օդանավակայանները։ Այն մտավախությունը կա, որ մոխրի ամպը թույլ չի տա աշխարհի մի շարք երկրների առաջնորդների ժամանել այստեղ՝ մասնակցելու անցյալ շաբաթ օդային աղետից զոհված Լեհաստանի նախագահ Լեխ Կացինսկիի հրաժեշտի արարողությանը։
Սակայն չնայած սրան, նախագահի ընտանիքի անդամները չեն ցանկանում փոխել հուղարկավորության օրը, որը տեղի կունենա Կրակով քաղաքում։ Այստեղ եւս փակ են օդային բոլոր ուղիները։