Մատչելի հղումներ

Ռուսաստանը այսուհետեւ կարգելի ռուս երեխաների որդեգրումը ամերիկացիների կողմից


<!-- IMAGE -->

Ռուսաստանը հայտարարել է, թե պաշտոնապես արգելել է ռուս երեխաներեի որդեգրումը ամերիկացիների կողմից, պատասխանելով վերջերս 7 տարեկան մի տղայի որդեգրման հետ կապված աղմկահարույց գործին։ Որդեգրված երեխայի ամերիկացի մայրը նրան ինքնաթիռով Մոսկվա էր ուղարկել անցյալ շաբաթ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը այս մասին հայտարարել է հինգշաբթի օրը, դիտել տալով, թե այժմ մշակում է երկկողմանի մի համաձայնություն որդեգրման գործընթացի վերաբերյալ։

Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների պաշտոնյաների փոխանցմամբ Ռուսաստանը որդեգրման գործընթացի մասին պաշտոնական հայտարարություն չի արել։

Արտյոմ Սավելեւ անունով տղան Մոսկվա է վերադարձել ապրիլի 9-ին։ Ամերիկացի Թորի Հանսենը Ռուսաստանի իշխանություններին ուղղված մի նամակում գրել է, թե Ռուսաստանի որբանոցի պաշտոնյաները թերացել են որդեգրված տղայի հոգեբանական լուրջ խնդիրների մասին իրեն տեղյակ պահելու գործում։

Սակայն ռուս բժիկները պատասխանել են, թե հոգեբանական ոչ մի խնդիր չեն հայտնաբերել տղայի մոտ։

XS
SM
MD
LG