Մատչելի հղումներ

Ականատեսները հայտնում են, որ  Իսրայելի եւ Գազայի զինյալ ուժերի  բախման արդյունքում սպանվել է մեկ եւ վիրավորվել՝ 3 պաղեստինցի


<!-- IMAGE -->

Պաղեստինցի զինյալ խմբի խոսնակ Իսլամիք Ջիհադը հայտնել է, որ իսրայելյան բանակայինները զրահամեքենաներով եւ ուղղաթիռներով կրակ են արձակել Գազայի գոտու փախստականների ճամբարի վրա։


Այս ամիս ավելի վաղ Իսրայելը նախազգուշացրել էր, որ սահմանի հակառակ կողմից կրակը չդադարեցնելու դեպքում
Իսրաելյան կողմը Գազայի զինյալների դեմ պայքարը կուժգնացնի։

2008 –ին Համաս խմբավորման կողմից սահմանային գոտում հրթիռային հարձակումները կասեցնելու նպատակով սկսված բախման արդյունքում զոհվել էր 1300 պաղեստինցի, եւ Իսրայելցի 13 զինվորական։

XS
SM
MD
LG