Մատչելի հղումներ

Լեհաստանի խորհրդարանը հարգում է ինքնաթիռային վթարի զոհերի հիշատակը


<!-- IMAGE -->

Լեհաստանի օրենսդիրները հատուկ նիստ են գումարել հանգուցյալ նախագահ Լեխ Կասզինսկիի, նրա տիկնոջ՝ Մարիայի եւ այլ բարձրաստիճան լեհ պաշտոնյաների ինքնաթիռային աղետի հետեւանքով տեղի ունեցած մահը սգալու համար։

Հուղարկավորության արարողությունները սկսվել են երեքշաբթի օրը, Վարշավայում, երբ նախագահական պալատում նախագահի դագաղի կողքին տեղադրվեց նրա կնոջ դրոշածածկ դագաղը։

Պաշտոնյաներն ասում են, թե բոլոր զոհերի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը, որին կհետեւի նախագահի եւ առաջին տիկնոջ թաղման արարողությունը, կիրակի օրը։

Միաժամանակ, նախագահի պաշտոնատար Բրոնիսլավ Կոմորովսկին ասել է, թե Լեհաստանի նախագահական ընտրությունների թվականի մասին կհայտարարի չորեքշաբթի։ Լեհաստանի օրենքի համաձայն, ընտրությունները պետք է կայացվեն այդ հայտարարությանը հետեւող 60 օրերի ընթացքում։

Նախագահին, առաջին տիկնոջը եւ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներին եւ ընդդիմադիր ղեկավարներին կրող ինքնաթիռը կործանվեց անցյալ շաբաթ օրը, Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքում։

XS
SM
MD
LG