Երկօրյա խորհրդաժողովը վերջին վեց տասնամյակների ընթացքում աշխարհի ամենամեծ թվով երկրների ղեկավարներին ներգրավող խորհրդաժողովն է։
Նախագահ Օբաման հայտարարել է, թե միջուկային զենքերի հայթայթումը ահաբեկիչների կողմից Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնացող ամենամեծ վ՚տագն է։ Նա լրագրողներին հայտնել է թե ահաբեկչական այնպիսի խմբեր, ինչպիսիք են ալ-Քաիդան փորձում է միջուկային զենքեր ձեռք բերել եւ եթե դա տեղի ունենա, համաշխարհային անվտանգության ողջ ապագան երկարատեւ փոփոխության կենթարկվի։ Նա ասել է, թե ահաբեկիչները չեն վարանի միջուկային զենքերի կիրառման հարցում։
Պրն. Օբաման հուսով է, որ աշխարհի երկրների աջակցությունը կստանա անորոշ վիճակում գտնվող միջուակյին նյութերի անվտանգությունը ապահովեու համար։ Նյութեր, որոնք կարող են մեծ վնաս պատճառել, եթե ահաբեկիչների ձեռքն ընկնեն առաջիկա չորս տարիների ընթացքում։
Հյուսիսային Կորեան, Իրանը եւ Սիրիան, որոնք բազմիցս քննադատվել են կասկածյալ միջուկային ծրագրերի հետապնդման համար, հրավիրված չեն Վաշինգտոնում կայացող գագաթաժողովին։
Պրն. Օբաման երկուկաբթի օր երկկողմանի հանդիպումներ կունենա Հորդանանի, Մալազիայի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի ղեկավարների հետո։
Սպիտակ տունը հայտարարել է նաեւ, որ նախագահ Օբաման երեքշաբթի օրը կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իր դեսպանին Վաշինգտոն վերադարձնելու Թուրքիայի որոշումից ընդամենը մեկ շաբաթ անց։ Դեսպանը Վաշինգտոնից հեռացել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քվեարկությունից հետո։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հետաձգել է գագաթաժողովին մասնակցելու իր ծրագիրը, իր փոխարեն Իսրայելի ատոմային էներգիայի հարցերով իր նախարարին ուղարկելով, ի պատասխան այն մտահոգությունների, որ Իսրայելի միջուկային զենքերի ծրագիրը կարող է կենտրոնական նյութի վերածվել։ Թուրքիայի վարչապետն ասել է, թե աշխարհը աչք է փակում Իսրայելի միջուկային ծրագրի առջեւ եւ խոստացել է այդ հարցը բարձրացնել Վաշինգտոնի գագաթաժողովում
<!-- IMAGE -->