Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, թե բարձրաստիճան թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիողլուն Հայաստան է մեկնել հայ-թուրքական արձանագրությունների հաստատման շուրջ բանակցելու նպատակով։
Փոխ-րտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիողլուն չորեքշաբթի օրը հանդիպելու է Հայաստանի պաշտոնյաների հետ վերահաշտեցման գործընթացի առաջ մղումը քննարկելու համար։
Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարները երկողմանի հարաբերությունների բարելավման եւ սահմանի բացման շուրջ վերահաշտեցման արձանագրությունները ստորագրել են դեռեւս անցյալ տարի։
Արձանագրությունների նպատակն է վերջ դնել մեկ դարից ի վեր շարունակվող թշնամանքը երկու երկրների միջեւ, Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված սպանությունների հետեւանքով։ Թուրքիան շարունակում է հերքել, թե տեղի ունեցածը եղել է ցեղասպանություն։