Մատչելի հղումներ

Հետաքննությունը հայտնաբերել է Մոսկվայի մետրոյում իրագործված պայթյունի հեղինակ երկրորդ ինքնասպան ահաբակչի ինքնությունը


Հետաքննիչները հայտնաբերել են, որ ահաբեկիչը եղել է Դաղստանի քաղաքացի, 28 ամյա Մարյամ Շարիպովան։
Նրա հայրը հաստատել է, որ ահաբեկիչներից մեկը իր դուստրն է եղել։

Ինքնասպան ահաբեկիչները մարտի 29 ին իրենց պայթեցրել էին Մոսկվայի մետրոյի 2 կայարաններում, ահաբեկցության արդյունքում զոհվել էր 40, վիրավորվել՝ 90 մարդ։

Շարիպովայի հայրը հայտնել է, որ իր դուստրը համակարգչային տեխնոլոգիաների ուսուցչուհի էր ։ Հետաքննիչները կարծում են, որ վերջինս ամուսնացած է եղել մահմեդական զինյալի հետ, սակայն նրա հայրը հերքել է այս վարկածը։


Ահաբեկչության 2 րդ մասնակիցը եղել է 17 ամյա Ժանեթ Աբդուրախմանովան՝ կառավարական ուժերի կողմից սպանված դաղստանցի զինյալ ահաբեկչի այրին։

XS
SM
MD
LG