Մատչելի հղումներ

Գործազրկության տոկոսը շարունակում է բարձր մնալ


Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Թիմոթի Գայթնըրը հայտարարել է, թե գործազրկության տոկոսը ՛՛արտակարգ բարձր՝՝ մակարդակի վրա կմնա երկար ժամանակ։

Հինգշաբթի օրը Գայթնըրը Էն Բի Սի հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե գործատերերըը կսկսեն նոր աշխատատեղեր բացել, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառած վնասները վերացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։

Տնտեսական ճգնաժամի հետեւանքով անհետացել են ավելի քան 8 միլիոն աշխատատեղեր։ Գործազրկության տոկոսը ներկայումս 9,7 տոկոս է։

Ենթադրվում է, որ ուրբաթ օրը հրապարակվելիք պետական նոր զեկույցը կհաստատի այս կանխագուշակումները։ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, պետական նպաստներից օգտվելու դիմում ներկայացնող գործազուրկներեի թիվն անցյալ շաբաթ փոքր ինչ նվազել է։

XS
SM
MD
LG