Մատչելի հղումներ

Ինքնասպան ահաբեկիչներ ռումբեր են պայթեցրել Դաղստանում


Երկու ինքնասպան ահաբեկիչներ ռումբ են պայթեցրել Ռուսաստանի հարավային շրջանում գտնվող Դաղստանի հանրապետությունում՝ սպանելով առնվազն 12 հոգու։

Պայթեցումները տեղի են ունեցել Կիզլյար ավանում, Չեչնիայի սահմանի մոտ։ Զոհվել է 9 ոստիկան, ներառյալ տեղական ոստիկանատան պետը։ Վիրավորվել է առնվազն 23 մարդ։

Դաղստանի ներքին գործոց նախարարի համաձայն, առաջին ահաբեկիչը ռումբը պայթեցրել է, երբ երթեւեկության ոստիկանը փորձել է կանգնեցնել իր մեքենան։ Երկրորդ ահաբեկիչը, ոստիկանի համազգեստ է կրել եւ ռումբը պայթեցրել է, երբ մարդիկ հավաքված են եղել պայթեցված մեքենայի շուրջը։

Երկուշաբթի օրը երկու ինքնասպան ահաբեկիչներ ռումբեր էին պայթեցրել Մոսկվայի մետրոյում՝ սպանելով 39 մարդու։
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվայի եւ Դաղստանի հարձակումների հեղինակները հավանաբար միեւնույն ահաբեկչական խմբից են։

Իշխանությունների համաձայն, Մոսկվայի պայթեցումների հեղինակները եղել են երկու կանայք, ովքեր կապեր են ունեցել Դաղստանի իսլամական ապստամբների հետ։

XS
SM
MD
LG