Պակիստանում ավարտվեց այն մարդու դատավարությունը, որը մեղադրվում է 2ՕՕ8 թվականի Մումբայի ահաբեկչական հարձակումներին մասնակցելու մեջ։
Մեկ տարի տեւած դատավարությունից հետո մեղադրականը կընթերցվի մայիսի 3-ին։ Մարդկային 166 կյանք խլած հարձակումից հետո Մոհամեդ Աջմալ Քասաբը կենդանի մնացած միակ ահաբեկիչն էր։
Նրա նկատմամբ հարուցված է նաեւ Հնդկաստանի դեմ պատերազմ հրահրելու մեղադրանք։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մահվան դատավճիռը։
Հետաքննության ժամանակ հարցաքննության է ենթարկվել 6ՕՕ վկա։
Քասաբը նախապես ընդունել է հարձակմանը մասնակցություն ունենալու մասին մեղադրանքները եւ խնդրել իր նկատմամբ կայացնել մահվան դատվճիռ, սակայն դեկտեմբեր ամսին հրաժարվել է իր խոսքերից, պնդելով, թե Հնդկաստանի ոստիկանությունն է իրեն տանջելու միջոցով պարտադրել հանդես գալ կեղծ հայտարարություններով։
2ՕՕ8 թվականի նոյեմբեր ամսին ծանր զինված 1Օ անձինք երեք օր պաշարել էին Մումբայի մի քանի հաստատություն, այդ թվում երկու հյուրանոց ու հրեական մի կենտրոն։