Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կարող է Վիետնամում կառուցել միջուկային կայան


Վիետնամն ու ԱՄՆ-ը ստորագրեցին մի համաձայնագիր, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին ատոմային էներգիա արտադրելու համար իրականացնել շինարարական աշխատանքներ Վիետնամում։


Վիետնամում ԱՄՆ-ի դեսպան Մայքըլ Միքալաքն այս համաձայնագիրն անվանել է երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերություններին զարկ տալու ուղղությամբ կարեւոր հանգամանք։ Նրա խոսքերով, այն նաեւ կարեւոր քայլ է միջուկային զենքերի տարածումն արգելելու ջանքերում։

Վիետնամը նոյեմբեր ամսին էր հաստատել այստեղ առաջին երկու ատոմակայանները կառուցելու ծրագրերը։ Առաջին կայանի կառուցման մասին գործարք Վիետնամը կնքել էր Ռուսաստանի հետ։

Այս տարի լրանում է ԱՄՆ-ի ու Վիետնամի միջեւ Վիետնամական պատերազմից հետո խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու 15-րդ տարին։

XS
SM
MD
LG