Մատչելի հղումներ

Արեւմուտքը կկիրառի նոր պատժամիջոցներ Իրանի միջուկային ծրագրի դեմ


Կանադան հայտարարել է, որ կհորդորի Մեծ ութնյակի արտգործնախարարների՝ Օտտավայի մոտ երկուշաբթի օրը կայանալիք համաժողովի մասնակիցներին խստացնել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ պատժամիջոցները։

Կանադայի Արտգործնախարար Լոուրենս Քանոնը նշել է, որ հարկավոր է շարունակել Իրանի ուրանի զարգացման ծրագրի դեմ ճնշումները, հավելելով , որ լավագույն դեպքում դրանք կստանան Միավորված Ազգերի կազմակերպության անվտանգության խորհըրդի հավանությունը։

Արեւմտյան երկրները մեղադրում են Իրանին միջուկային զենք ստեղծելու փորձերի համար, մինչդեռ Իրանը հավաստում է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ։

Քենոնը նշել է, որ այս խնդիրը Մեծ ութնյակի՝ Կանադայի մայրաքաղաքին կից՝ Գատինեու քաղաքում կայանալիք արտգործնախարարնեի համաժողովի քննարկման գլխաավոր կետերից է լինելու։

XS
SM
MD
LG