Առողջապահության բարեփոխումների ծրագրի հաստատման գործընթացում ուշադրությունը այժմ սեւեռվում է Սենատի վրա, որի անդամներն այժմ քննարկում են երեքշաբթի օրը նախագահ Օբամայի ստորագրությամբ ուժի մեջ դրված օրինագիծը փոփոխության ենթարկելու առաջարկների մի փաթեթ։
Սենատորները քննարկում են Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված մի օրինագիծ, որը կբարեփոխի կիրակի օրը հաստատված օրինագիծը։ Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատ անդամներ համաձայնել էին քվեարկել 940 միլիարդ դոլարի փաթեթի օգտին, պայմանով սակայն, որ այն ենթարկվեր վերանայման։
Սենատի հանրապետական անդամները օրինագծի բազմաթիվ ուղղումներ են առաջարկում, ըստ երեւույթին ցանկանալով խոչընդոտել դրա վերջնական հաստատումը։ Եթե օրինագիծը որեւէ փոփոխության ենթարկվի, ապա այն պետք է վերստին քվեարկության դրվի Ներկայացուցիչների պալատում։
Ակնկալվում է, որ Սենատը օրինագծի ուղղումների շուրջ քվեարկությունը կսկսի չորեքշաբթի երեկոյան։
Հնրապետականները խիստ դեմ են բժշկական ապահովագրությունը ընդարձակելու դոմոկրատների ծրագրին, պնդելով թե այն չափազանց ծախսալի լինելուց բացի ավելորդ պետական միջամտություն է մարդկանց անհատական որոշումներում։