Մատչելի հղումներ

Բողողի ցույցեր ընդդեմ Սարկոզիի


Ֆրանսիացի ուսուցիչները, գնացքների վարորդները եւ այլ ծառայողական ոլորտի աշխատողներ գործադուլի են դուրս եկել երեքշաբթի օրը ՝ նախագահ Նիկոլա Սարկոզիի վարած տնտեսական քաղաքականության դեմ իրենց բողոքը արտահայտելու նպատակով։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ներառյալ Փարիզում ուսուցիչները գործադուլ են հայտարարել բողոքարկելու աշխատատեղերի կրճատումները եւ պետական կրթական ծրագիրը։

Փոխադրամիջոցների աշխատողները ընդհատել են երկաթուղային ցանցի աշխատանքը։
Դժգոհությունների ալիքը բարձրացավ կիրակի օրը Սարկոզիի՝ Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցության տարածաշրջանային ընտրությունների պարտությունից հետո։
Ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը միավորեց պահպանողականներին ՝Սարկոզիի վարած տնտեսական քաղաքականության դեմ իրենց բողոքը արտահայտելու նպատակով։

Սարկոզին ստիպված էր հեռացնել աշխատանքի նախարար Խավիեր Դարկոսին, ով եւ պատասխանատու էր կենսաթոշակային ծրագրի համար։ Կենսաթոշակները Ֆրանսիայում վերահսկվում են հասարակական կազմակերպությունների կողմից նույնիսկ մասնավոր բիզնեսի ոլորտում։

XS
SM
MD
LG