Մատչելի հղումներ

Հանդիպում Հայաստանի եւ Սիրիայի նախագահների միջեւ


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում։

Պրն. Ասադը այս հայտարարությունն արել է Դամասկոսում, Հայաստանի նախագահի եռօրյա այցելության ընթացքում։

Երկու երկրները ստորագրել են համագործակցության 10 պայմանագրեր էներգիայի, առեւտրի եւ մի շարք այլ բնագավառներում։

Պրն. Սարգսյանը դրվատել է հայ-սիրիական հարաբերությունները։ Հայաստանի հանրային ռադիոյի համաձայն, նախագահ Սարգսյանը հայտարարել է, թե Սիրիան կամուրջ է Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ։

XS
SM
MD
LG