Մատչելի հղումներ

Առողջապահական բարեփոխումների փաթեթը հաստատվեց


Նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ հաստատվելու պարագայում, օրենքի ուժ կստանա կիրակի օրը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների Պալատում հաստատված, առողջապահական համակարգի բարեփոխումների փաթեթը:

Այս պահին դեմոկրատների մեծամասնություն ունեցող ԱՄՆ-ի Կոնգրեսը, բարեփոխումների վերաբերյալ փաթեթը հաստատեց ձայների 219 կողմ, 212 դեմ հարաբերակցությամբ: Ի դեպ, 34 դեմոկրատ կոնգրեսականներ դեմ էին քվեարկել օրինագծին:

Հարկ է նշել, որ Օբամայի կողմից ներպետական կարևորագույն առաջնահերթություն հռչակված առողջապահական բարեփոխումների ամենամեծածավալ օրինագիծն առաջինն է ԱՄՆ-ի վերջին 40 տարիների պատմության ընթացքում:

Փաթեթի նպատակն է, առողջապահական ապահովագրություն տրամադրել համակարգից դուրս գտնվող 32 միլիոն ամերիկացիների:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջոն Բոյհները, քննադատելով իր գործընկերներին, նշել է, թե օրենսդիրներն իրենց քվեարկությամբ ստորադասել են ԱՄՆ-ի ժողովրդի իրական ցանկությունները:

XS
SM
MD
LG