Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մոտ են միջուկային սպառազինությունների  կրճատման նոր պայմանագրի ստորագրմանը


ԱՄՆ–ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մոտ են միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագիր ստորագրելուն։

Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվերդեւի հետ հանդիպումից հետո Քլինթընը հայտարարել է, որ գլխավոր խնդիրները լուծված են եւ այժմ վերանայվում են տեխնիկական որոշ կետեր։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քլինթոնի հետ հանդիպումից հետո նույնպես հայտարարել է, որ բանակցությունները մուտք են գործոմ վերջնական փուլ։
Քննարկումներ կկայանան նաեւ Քլինթընի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ։

Երկու երկրները շուրջ մեկ տարի բանակցում են 1991 թվականի ռազմավարական սպառազինությունների կրճատման ՍԹԱՐ պայմանագիրը նորով փոխարինելու շուրջ, որի ժամկետը լրացել էր դեռեւս դեկտեմբեր ամսին։

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման եւ Դմիտրի Մերդվերեւը դեռ անցյալ տարի էին համաձայնության եկել նոր պայմանագրով իրենց երկրների ռազմավարական սպառազինություների հետագա կրճատման շուրջ։

XS
SM
MD
LG