Մատչելի հղումներ

Կառավարությունը տապալելու փորձերի մասին 33 մեղադրանք Թուրքիայում


Թուրքիայում 33 անձանց նկատմամբ ներկայացվել են երկիրն ապակայունացնելու եւ կառավարությունը տապալելու նպատական հետապնդելու մասին դատական մեղադրանքներ։


Ըստ մեղադրանքների, 33 անձինք ծրագրել են Թուրքիայի քրիստոնյա ու հրեա փոքրամասնությունների ճանաչված դեմքերին սպանելու ու այլ հարձակումներ իրականացնելու միջոցով երկիրը ապակայունացնելու արդյունքում ստեղված քաոսային պայմաններում տապալել մահմեդական արմատներ ունեցող կառավարությունը։


Նրանցից երեքը ծառայության մեջ գտնվող ծովակալներ են, մյուսները՝ բանակային տարբեր աստիճանի սպաներ։ Դատավարությունը տեղի է ունենալու հունիսի 15-ին։
Դատական գործընթացի մեջ են նաեւ քաղաքացիական, պաշտոնաթող եւ մինչեւ ձերբակալությունը ծառայության մեջ գտնված մի քանի հարյուր անձանց գործերը, ովքեր նույնպես մեղադրվում են Էրդողանի կառավարության դեմ դավադրություն ծրագրելու մեջ։


Թուրքիայի աշխարհիկ հայացքներ ունեցող անձինք հավատացած են, որ այս բոլոր ձերբակալությունների նպատակը մահմեդական արմատներ ունեցող կառավարության նկատմամբ վախի տարածումն է։

XS
SM
MD
LG