Մատչելի հղումներ

Ի վերջո, եղե՞լ է գործարք պետդեպարտամենտի ու Կոնգրեսի ղեկավարության միջեւ


Այն հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 252 բանաձեւը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ չմտցնելու հարցով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու Կոնգրեսի ղեկավարության միջեւ գործարք կնքվել է, պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատար Գորդոն Դուգուիդը հինգշաբթի օրն անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց պատասխանել նախորդ օրը փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի կողմից կատարված հայտարարության մասին կծկտուր տեղեկություններ հաղորդելով։

Սակայն, երբ հիշեցվեց, որ հարցը ոչ թե Ֆիլիպ Գորդոնի հայտարարության մասին է, այլ՝ Կոնգրեսի ու պետդեպարտամենտի միջեւ հնարավոր գործարքի ու դրա շուրջ պտտվող խոսակցությունների, Գորդոն Դուգուիդն ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել։

Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ Վաշինգտոնում պտտվում են իրարամերժ խոսակցություններ։
Օրինակ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնն ասել էր, թե Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: Նույն օրը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Ջորջ Ռադանովիչն ասել էր, թե նման համաձայնություն կայացվել է։

XS
SM
MD
LG