Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես է գալիս, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձանժողովի ու Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումների պատճառով աշխարհի մամուլում չեն պակասում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հրապարակումները։
՝՝Շվեդիայի խորհրդարանում ու ԱՄՆ-ում անցկացված քվեարկությունները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերն անվանում են ՝՝ցեղասպանություն՛՛, վտանգում են Հայաստանի հետ խաղաղության ջանքերը՛՛, ասել է Էրդողանը ԲիԲիՍի-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։
Լոնդոնյան իր այցի ժամանակ Էրդողանն ասել է նաեւ, թե ՝՝այն մարդիկ, ովքեր նման բանաձեւերով նման ներկայացումներ են սարքում, վնասում են հայ ժողովրդին նույնպես՛՛։ Խոսելով, իր խոսքերով ասած, Թուրքիայում ներկայումս անօրինական կերպով աշխատող ՝՝1ՕՕ հազար՛՛ հայերի մասին՝ Էրդողանն ասում է, թե Անկարան մինչ այժմ հանդուրժել է նրանց ներկայությունը։ ՝՝Սակայն ի՞նչ կանեմ վաղը։ Կանեմ հետեւյալը. Նրանց կասեմ, արագացրեք, հետ գնացեք ձեր երկիր։ Ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում՛՛։
Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման գործում Էրդողանը մեղադրում է հայկական Սփյուռքին։ Մենք մեր ձեռքն ենք մեկնում, սակայն եթե նրանք ուղղում են իրենց բռունցքը, մեզ առավել ոչինչ չի մնում անել՛՛, ասել է Թուրքիայի վարչապետը։