Մատչելի հղումներ

Վրացական հեռուստաընկերության հեռարձակած կեղծ տեղեկատվությունը


ԱՄՆ–ը քննադատել է ռուսական զորքերի կողմից Վրաստան կատարած ներխուժման մասին վրացական մասնավոր հեռուստաընկերության հեռարձակած կեղծ տեղեկատվությունը։ ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը քննադատությամբ հանդես եկավ շաբաթ օրը, երբ վրացական ՝՝Իմեդի՛՛ հեռուստաընկերությամբ հեռարձակվեց տեսանյութ, որում ասվում էր, թե ռուսական զրահամեքենաները շարժվում են դեպի Թբիլիսի եւ որ նախագահ Սահակաշվիլին սպանվել է։ Դեսպանը հեռուստաընկերության այս քայլը դիտարկել է որպես լրատվական չափանիշների խախտում։ Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ հեռուստադիտողների եւ թե՛ընդդիմության կողմից։ Ի դեպ, ընդդիմության որոշ անդամներ տեսանյութում մեղադրվել էին Ռուսաստանի հետ համագործակցության մեջ։ Ընդդիմությունը այս քայլը անվանել է պետական հովանավորություն կրող քայլ, որը ուղղված է ընդդիմության դեմ։ Հեռուստաընկերության նախագահ Գիորգի Արվելաձեն ներողություն է խնդրել ստեղծված քաոսային իրավիճակի համար, սակայն չի քննադատել տեսանյութի բովանդակությունը։

XS
SM
MD
LG