Մատչելի հղումներ

Եմենում բռնագրավում են լրատվակայանների սարքավորումները


Եմենի պաշտոնյաները բռնագրավել են արաբական լրատվակայանների արբանյակային հեռարձակման սարքավորումները, քանզի վերջիններս շարունակել են լուսաբանել հարավային Եմենում տեղի ունեցող ընդվզումները։ Եմենի պետական լրատվական գործակալությունը մեջբերել է երկրի լրատվական նախարարության հայտարարությունը այն մասին, թե ՝՝Ալ- Ջեզիրան՛՛ հեռարձակել է արխիվային կադրեր՝ դրանք ներկայացնելով որպես ներկայումս տեղի ունեցող իրադարձություններ։ Գործակալությունը նշել է, որ նման հաղորդումները նպաստում են երկրում անկայունության հաստատմանը։ Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել, հարավային անջատողական ուժերի նկատմամբ պետական ճնշումները կասեցնելու պահանջով։ Շուրջ 3 մարդ է զոհվել անվտանգության ուժերի դեմ պայքարի ընթացքում։

XS
SM
MD
LG