Մատչելի հղումներ

Բենգալյան նորածին 4 վագր՝ Հնդկաստանի կենդանաբանական այգում.


Բենգալյան վագրերի թիվը Հնդկաստանի ազատ բնության մեջ կտրուկ նվազում է, սակայն վագրերի վտանգված այս տեսակը աճ է արձանագրել անցյալ շաբաթ։ Երկրի արեւմտյան Արանգաբադ քաղաքի կենդանաբանական այգու բենգալյան վագրը ծնունդ է տվել 4 վագրերի։ Այգու աշխատակիցները նշում են, որ վագրի ձագերը առողջ են եւ իրենց լավ են զգում։ Անարատ բնության ջատագովները սկսել են լրատվական քարոզարշավ՝ այս կենդանիներին ոչնչացումից փրկելու համար։ Հնդկաստանում գյուղական բնակավայրերի ընդլայնումը սահմանափակում է այս կենդանիների բնակելի տարածքը։ Միայն անցյալ տարի սպանվել է բենգալյան շուրջ 11 վագր։ Կենդանաբանական այգու այս նորածին վագրերը ներառյալ, Հնդկաստանում այժմ կա բենգալյալ 1400 վագր։

XS
SM
MD
LG