Մատչելի հղումներ

Եւս 45 զոհ Պակիստանում


Պակիստանում մահապարտ երկու ռմբահար պայթեցումներ են իրականացրել երկրի արեւելյան հատվածում գտնվող Լահորե քաղաքում, ինչի արդյունքում սպանվել է առնվազն 45 մարդ։ Մարմնական վնասվածքներ են ստացել 1ՕՕ այլոք։

Հարձակումները, որոնք ուղղված են եղել ոստիկանական ավտոմեքենաների վրա, իրականացվել են ուրբաթ օրվա առավոտվա աղոթքից մի քանի րոպե առաջ։ Ոստիկանության հաղորդման համաձայն, զոհերից տասը բանակային ուժերի զինվորականներ են։

Սա անցնող մեկ շաբաթվա ընթացքում այս նույն քաղաքում իրականացված երկրորդ նման հարձակումն էր։ Երկուշաբթի օրը մահապարտ մեկ այլ ահաբեկչի պայթեցրած ռումբին զոհ էր գնացել 23 մարդ։

Այդ հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Պակիստանի Թալիբան շարժումը։

XS
SM
MD
LG