Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խորհրդակցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ եւ քննադատել երկրում կայունություն հաստատելու ԱՄՆ-ի առաքելությունը։
Քաբուլում Ահմադինեջադի մեկ օրյա այցելությունը համընկել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի այնտեղ կատարած այցելության հետ։ Ահմադինեջադը կրկնել է ամերիկյան զորքերը Աֆղանստանից հեռացնելու իր կոչը։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Գեյթսը Իրանին քննադատել էր Աֆղանստանում ՛՛երկերեսանի խաղերի՝՝ համար, դիտել տալով, թե Իրանը մի կողմից խոստանում է օգնել Աֆղանստանի կառավարությանը, մյուս կողմից՝ դատապարտում կառավարությանը օգնելու եւ երկրում կայունութուն հաստատելու ԱՄՆ-ի ղեկավարած ջանքերը։
Պաշտպանության նախարար Գեյթսն ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ Աֆղանստանը բարիդրացիական հարաբերություններ ունենա հարեւան երկրների հետ։ ՛՛Սակայն այդ երկրները պետք է անկեղծ լինեն Աֆղանստանի կառավարության հետ՝՝, ասել է նա։
Պրն. Ահմադինեջադը ՛՛երկերեսանիության՝՝ մեջ մեղադրել է Վաշինգտոնին, որը ըստ նրա, ահաբեկչության վտանգ է ստեղծում Աֆղանստանում եւ ապա հայտարարում դրա դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։