Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընի այցելությունը Մերձավոր Արեւելք


Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդընը հայտարարել է, թե Արեւելյան Երուսաղեմում նոր տներ կառուցելու Իսրայելի ծրագիրը անտեսում է փոխվստահության կարեւորությունը, որը անհրաժեշտ է իսրայելա-պաղեստինյան խաղաղության բանակցությունները վերսկսելու համար։

Բայդընը չորեքշաբթի օրը հանդիպել է պաղեստինյան իշխնանության նախագահ Մահմուդ Աբբասի հետ Հորդանան գետի Արեւմտյան ափի գրավյալ տարածություններում։ Փոխնախագահը Իսրայելին եւ պաղեստինցիներին հորդորել է բանակցությունների համար ստեղծել ՛՛դրական մթնոլորտ՝՝ եւ խուսափել կացությունը բարդացնող գործողություններից։

Ավելի վաղ պաղեստինյան իշխանության վարչապետ Սալամ Ֆայադը Բայդընին հայտնել է, թե Իսրայելի բնակավանների ծրագիրը վնասում է խաղաղության բանակցությունները վերսկսելու ԱՄՆ-ի ջանքերին։

Իսրայելի ներքին գործոց նախարարությունը երեքշաբթի օրը հաստատել էր մի ծրագիր, որը կոչ է անում 1600 նոր բնակարաններ կառուցել 1967 թվականի պատերազմում Իսրայելի գրաված տարածություններում։

Իսրայելի ներքին գործոց նախարարը չորեքշաբթի օրը ներողություն է խնդրել այդ հայտարարության համար, դիտել տալով, թե այն ԱՄՆ-ի փոխնախագահին անհարմար դրության մեջ է դրել։ Սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դեռեւս ոչ մի քայլի չի դիմել բնակավանների շինարարությունը կասեցնելու համար։

XS
SM
MD
LG